կարևոր
1042 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 17:20

Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում դի է հայտնաբերվել

Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում դի է հայտնաբերվել

Մարտի 27-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Շինգինի ձոր» կոչվող տարածքում՝ սարի վրա (մոտ 30 մ բարձրություն), հայտնաբերվել է Ալում Ջ.-ի (ծնված 1931 թ.) դին:

Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: