648 դիտում, 2020.03.27 16:37

Միշուստինը քաղաքացիներին կոչ է արել 1 շաբաթ հրաժարվել զվարճանքներից և մնալ տանը. ТАСС

Միշուստինը քաղաքացիներին կոչ է արել 1 շաբաթ հրաժարվել զվարճանքներից և մնալ տանը. ТАСС

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է քաղաքացիներին ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում զերծ մնալ զվարճանքներից և մնալ իրենց տներում: Այս մասին տեղեկանում են ՌԴ վարչապետի տարածած հայտարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանում ենք, որ այդ սահմանափակումները անհարմար և տհաճ են, բայց մենք պետք է փոխենք մեր սովորությունները, և շատերի համար դա ընկալվում է որպես բավականին լուրջ փորձություն: Եկեք դա արժանապատվորեն հաղթահարենք»,- ասել է Միշուստինը, ապա հայտարարել, որ, առանց կանխարգելիչ միջոցառումների, Ռուսաստանը գուցե չկարողանա հաղթահարել COVID-19 համաճարակը: 

«Միայն այդպես մենք կարող ենք դադարեցնել կորոնավիրուսային վարակի տարածումն ամբողջ երկրում»,- նշել է Միշուստինը: