կարևոր
1953 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 16:32

Զինծառայողները նախապես են հայտնել իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում. ՊՆ մամուլի խոսնակ

Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա նաև հայտնել է, որ մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են:

Ի դեպ նշենք, որ «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական ծրագրերի և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանն ի պատասխան այս գրառման շնորհակալություն է հայտնել Շուշան Ստեփանյանին, ֆեյսբուքում նշելով, որ օպերատիվ աշխատելը շատ կարևոր էր հանրության համար: 

«Դա էլ գլխավոր արադարացումը։ Ավելին կարող եմ առաջարկել: Նույնիսկ զորամասի մոտավոր դիրքն ասեք, որ բոլորին պարզ դառնա, որ դա մարտական զորամաս չէ»,- գրել է նա: