12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Միացյալ Թագավորության վարչապետ՝ Բորիս Ջոնսոնի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է․ նա ինքնամեկուսացել է: Այս մասին անձամբ Ջոնսոնն է հայտնել տեսաուղերձի միջոցով:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի՝ իմ, թեստի պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11658 է, երկրում վիրուսից ապաքինվել է 135, մահացել` 578 մարդ: