կարևոր
1206 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 14:58

ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների հետ կատարված փոփոխությունների մասին

ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների հետ կատարված փոփոխությունների մասին

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։

Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ: