կարևոր
2221 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 14:29

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10 հա տարածք

Մարտի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Սայաթ-Նովա գյուղում՝ 4000 քմ, Սուրենավան գյուղում՝ 2000 քմ, Հովտաշեն գյուղում՝ մոտ 500 քմ, Բարձրաշեն գյուղում՝ մոտ 2 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1500 քմ, Գավառ քաղաքում՝ մոտ 3 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1 հա, 8000 քմ, Արզական գյուղում՝ մոտ 350 քմ: