կարևոր
1156 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 14:10

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացված զինծառայողներին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացված  զինծառայողներին։

ՀՀ Զինված ուժերի առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի արձանագրվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են: Այս պահին մենք որևէ արձանագրված դեպք չունենք առաջնագծի զորամասերում: Իրավիճակը վերահսկվում է»,- ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ, Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 2 զինծառայողի մոտ: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 5 զինծառայողի մոտ, նրանց հետ շփում ունեցածները մեկուսացված են: