կարևոր
1765 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 13:57

Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում այցելել է «Նաիրի» և «Գրողների միության» հանգստյան տներ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Թորոսյանը հայտնում է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր որոշել եմ շրջայց կատարել բոլոր այն կետերում, որտեղ մեր հայրենակիցները պահվում են ժամանակավոր մեկուսացման մեջ, որպեսզի բացառենք նրանց շփումը մեր մյուս քաղաքացիների հետ ու կանխարգելենք վարակի տարածումը: Հիմա գտնվում եմ Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հանգստյան տանը»,- ասաց նախարարը:

Հանգստյան տանը մեկուսացված անձանց վիճակին հետևող կամավորներից մեկը նախարարին հայտնեց, որ շենքում բոլոր սենյակները զբաղված են, պահվող անձանց ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են 24-ժամյա հսկողության տակ:

Նախարարն այցելել է նաև «Գրողների միության» հանգստյան տուն, որտեղ 80 քաղաքացի է մեկուսացված, նրանց թվում նաև հղիներ կան:

Բժիշկ Սպարտակը ներկայացրել է քաղաքացիների վիճակը, նշել, որ բոլորն էլ շատ լավ են իրենց զգում, անհանգստացնող նշաններ չկան: «Կյանքը ներսում շարունակվում է, նույնիսկ շատերը ուզում են ևս 14 օր երկարաձգեն իրենց այստեղ մնալը»,- ասել է բժիշկը: