կարևոր
1667 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 13:19

Ցածր ուղևորահոսքի պատճառով 6 մարզում դադարեցվել է միջմարզային տրանսպորտի աշխատանքը

Ցածր ուղևորահոսքի պատճառով 6 մարզում դադարեցվել է միջմարզային տրանսպորտի աշխատանքը

Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում ժամանակավորապես դադարեցվել է միջմարզային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Փաստացի, այսօր ներմարզային տրանսպորտը գործում է հինգ մարզում: Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում ներմարզային տրանսպորտը չի գործում: Մնացած բոլոր մարզերում գործում է»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ երթերից առաջ բոլոր մեքենաներն ախտահանվում են, վարորդները ջերմաչափվում են: Եթե վարորդների մոտ համապատասխան բարձրության ջերմություն է գրացնվում, ապա նրանց թույլ չի տրվում անցնել աշխատանքի, նրանց հորդորում են գնալ ինքնամեկուսացման և դիմել բժշկի: