20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սիրիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարանտինային խիստ միջոցներ են ձեռնարկվում՝ պայմանվորված կորոնավիրուսի տարածմամբ:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 6:00-ն գործում է պարետային ժամ: Մայրաքաղաք Դամասկոսի փողոցներում խանութները չեն փակվել նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, այսօր քաղաքը դատարկ է:
Քաղաքի բնակիչները նշում են, որ պատերազմի ժամանակ տեսել են փամփուշտներ, մահ, զոհ, սակայն կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել: Նրանք նկատում են, որ ցանակացած միջադեպ արագ հարթվում էր և կրկին ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Այժմ կորոնավիրուսի պատճառով քաղաքում այլ իրավիճակ է, ամեն ինչ փակ է:
Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ն է, մահվան դեպքեր չկան: Թեպետ թիվը փոքր է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի այս երկրում հիվանդության հնարավոր տարածման հետ կապված, հատկապես փախստականների ճամբարներում: