կարևոր
1034 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 11:58

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հանրապետական մաղթանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հանրապետական մաղթանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։ Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ»-նշել է նա: