կարևոր
1818 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 11:51

Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը․ «Դարձիր օրինակ» շարքի հերոս համայնքի ղեկավար

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան է։

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա համոզված է, որ կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։

Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

 Մանրամասները՝ տեսանյութում։