Երեկ՝ մարտի 26-ին ժամը 23։45-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս-ն մարմնական վնասվծածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։