կարևոր
1473 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 10:44

ՀԿԵ-ն շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև

ՀԿԵ-ն շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:

«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:

Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»: