կարևոր
1692 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 10:31

Փրկարարները մարել են փայտյա տնակում բռնկված հրդեհը

Մարտի 26-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ոչ բնակելի փայտյա տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ 16:11-ին: Փայտյա տնակն (12 քմ) ամբողջությամբ այրվել է: