կարևոր
1581 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 09:45

Արզական գյուղում տնակ է այրվել

Արզական գյուղում տնակ է այրվել

Մարտի 26-ին, ժամը 15:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվում է տնակ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի կենտրոնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին, մարվել՝ 15:56-ին: Այրվել են տնակի պատի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և մոտ 350 քմ խոտածածկույթ: