180 դիտում, 2020.03.27 00:30

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Մարտի 26-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով  Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է։
 
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ղեկին ինքն է եղել, իսկ վթարը տեղի է ունեցել  մեքենայի անսարքության պատճառով։ 

Լրատվականը հայտնում է, որ ոստիկանները, սակայն կասկածներ ունեն։ Վարկած կա, որ  ղեկին Պողոսյանը չի եղել։  

 

կիսվել նյութով -