կարևոր
1728 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 23:51

Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին․ Թարմացում 26.03.20թ, 22։00

Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին․ Թարմացում  26.03.20թ, 22։00

Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի  կորոնավիրուսի ռեսուրսային կենտրոնի օպերատիվ տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը հատել է կես միլիոնը։ Ներկայացվող տվյալները վերցված են նշված երկրների առողջապահության նախարարությունների պաշտոնական կայք էջերից։

Հայաստան՝ 290 վարակման դեպք, 1 մահվան դեպք,
Վրաստան՝ 79 վարակման դեպք, 0 մահվան դեպք,
Թուրքիա՝ 2433 վարակման դեպք, 59 մահվան դեպք,
Ադրբեջան՝ 122 վարակման դեպք, 3 մահվան դեպք,
Իրան՝ 29406 վարակման դեպք, 2234 մահվան դեպք,
Ռուսաստան՝ 840 վարակման դեպք, 3 մահվան դեպք,

Իտալիա՝ վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 6203 նոր դեպք, մահվան 712 դեպք,

ԱՄՆ՝ վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 10871 նոր դեպք, մահվան 116 դեպք։

ԱՄՆ֊ն վարակվածների թվով (79081) մոտենում է Իտալիային և Չինաստանին։


Հավելենք նաև,որ  նոր կորոնավիրուսի  դեմ պայքարում Հայաստանի Կառավարությանը օժանդակելու համար Շվեյցարիայի Կառավարությունը թոքերի արհեստական օդափոխման երկու ALV մեքենաներ կգնեն` ընդհանուր 40.000 եվրո արժողությամբ։  Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը։