364 դիտում, 2020.03.26 22:54

Իտալիայում համավարակից մահացածների թիվը գերազանցել է 8000-ը. ТАСС

Իտալիայում համավարակից մահացածների թիվը գերազանցել է 8000-ը. ТАСС

Անցած 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով հիվանդությունից և դրա հետևանքներից մահացությունների թիվը կազմել է 662: Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 8 հազարը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը։

Վարակվածների թիվն աճել է գրեթե 4500-ով՝ հասնելով 80 539-ի, որից 2500 դեպք գրանցվել է միայն Լոմբարդիայի հյուսիսային շրջանում:

Ներկայում Իտալիայում վարակվածների թիվը 62 013 է: Ըստ գերատեսչության մասնագետների ՝ վարակների թիվը կրկին զգալիորեն աճել է:

կիսվել նյութով -