236 դիտում, 2020.03.26 22:32

Չինաստանը արգելել է օտարերկրացիների մուտքը երկիր․ ТАСС

Չինաստանը արգելել  է օտարերկրացիների մուտքը երկիր․ ТАСС

Մարտի 28-ից Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես  կարգելեն օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, անգամ նրանց, ովքեր գործող մուտքի արտոնագրեր և կացության իրավունք ունեն: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի միգրացիայի պետական կառավարման համար հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության տեքստում․ գրում է «ТАСС»-ը։

«Չինական կողմը որոշում է կայացրել  մարտի 28-ին, ժամը 00: 00-ից ժամանակավորապես արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը` գործող վիզաներով և կացության իրավունքով », - ասված է հայտարարությունում։

 

 

կիսվել նյութով -