342 դիտում, 2020.03.26 22:31

Եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ․ Աշոտ Ղուլյան

Եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ․ Աշոտ Ղուլյան

«Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը հետեւում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ եթե ընտրությունները հետաձգման որոշում ընդունելու կարիք լինի, կհայտնի իր դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։ 

«Մենք հետեւում ենք իրավիճակին, եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ։ Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է, պետք է անպայման հաշվի առնենք իրավիճակը․ եթե հարկ լինի ընտրությունների հետաձգման հետ կապված որոշում ընդունել, անպայման մեր դիրքորոշումը արտահայտելու ենք»,- ասել է նա։

Աշոտ Ղուլյանը հայտնեց նաև, որ չեղարկում են նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպումները ընտրազանգվածի հետ։

Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, ովքեր այսօր առաջնագծում են։

կիսվել նյութով -