«Մեծ քսանյակի» երկրներն ավելի քան 5 տրիլիոն դոլար կհատկացնեն համաշխարհային տնտեսությանը՝ կորոնավիրուսի համաճարակի ֆինանսական հետևանքները հաղթահարելու համար: Այս մասին G20-ի ղեկավարները համատեղ հայտարարություն են ներկայացրել, այսօր տեղի է ունեցած արտահերթ գագաթաժողովի ավարտին։ Նշենք, որ այն առաջին անգամ անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով:
Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Կորոնավիրուսի աննախադեպ համավարակը հզոր հիշեցում է մեր փոխկապակցվածության և խոցելիության մասին: Վիրուսը սահմաններ չի ճանաչում: Մենք վճռականորեն հանդես կգանք միասնական ճակատով այդ ընդհանուր սպառնալիքի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
G20- ի երկրները ողջունում են Կենտրոնական բանկերի կողմից ձեռնարկված միջոցները՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, ինչպես նաև ողջունում են Օլիմպիական խաղերը Տոկիո տեղափոխելու ՄՕԿ-ի որոշումը: