224 դիտում, 2020.03.26 21:41

Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

Շախմատի հավակնորդների մրցաշարը և աշխարհի չեմպիոնի մրցաշարը կկայանա այս տարի` 2020 թվականին:

Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 26-ին հավակնորդների մրցաշարը դադարեցվել է: Ըստ Դվորկովիչի՝ այն կվերսկսվի, երբ պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում փոփոխություն լինի: ՖԻԴԵ-ի նախագահը շեշտել է նաև, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղը ևս կկայանա նախապես պլանավորված ժամկետներում:

Հավակնորդների մրցաշարում անցկացվել է  7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: 

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

կիսվել նյութով -