306 դիտում, 2020.03.26 21:19

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նիստում ներկայացվել ու հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները: Հակաճգնաժամային այդ փաթեթը 5 առանձին ուղղություններ է ներառում: Վարչապետի խոսքով` կառավարությունն իր այս քայլերով ջանք է ներդնում տնտեսության արյունատար համակարգը նորմալ աշխատունակ վիճակում պահելու համար:

«Գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու համար ենք անում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, եւ հավելել, որ անընդհատ մշտադիտարկում է արվելու՝ արձանագրելով՝ արդյոք ներդրած բանաձեւն աշխատում է, թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։

կիսվել նյութով -