կարևոր
1775 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 19:37

Բակո Սահակյանն ԱԱԾ-ում քննարկել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

Բակո Սահակյանն ԱԱԾ-ում քննարկել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը: 

Արցախի ղեկավարն ընդգծել է նաեւ, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:

Նախագահ Սահակյանը կարեւորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում: