304 դիտում, 2020.03.26 19:23

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարարը. CNN

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարարը. CNN

ԱՄՆ-ում 59 տարեկանում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզը։ Նրա մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Ինչպես հայտնում է CNN-ը, նա  բուժում էր ստանում Նյու Ջերսիի բժշկական կենտրոնում, մահացել է չորեքշաբթի օրը։

«Մեծ վշտով հայտնում ենք շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզի մահվան մասին»,- հայտնել են Մումբայում գործող Hunger Inc. Hospitality հաստատությունից, որտեղ ծնունդով հնդիկ խոհարարը աշխատում էր որպես խոհարարական գծով տնօրեն:

կիսվել նյութով -