կարևոր
1574 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 19:02

Գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խոցել են բոլոր թիրախները

Գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խոցել են բոլոր թիրախները

Տեսչական ստուգումների շրջանակում մարտի 25-ին 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական  զորավարժություն՝  մարտական  հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: