232 դիտում, 2020.03.26 18:43

Անակնկալ ստուգայցեր՝ զինված ուժերի ստորաբաժանումներ

Անակնկալ ստուգայցեր՝ զինված ուժերի ստորաբաժանումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -