կարևոր
1684 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-26 18:22

Լիբանանում կորոնավիրուսով մահացած 6-րդ մարդն ազգությամբ հայ է. MTV

Լիբանանում կորոնավիրուսով մահացած 6-րդ մարդն ազգությամբ հայ է. MTV

Արաբական MTV-ի փոխանցմամբ՝ Լիբանանում կորոնավիրուսից մահացած վեցերորդ մարդը ազգությամբ հայ է:

46-ամյա Պետիկ Օղասեանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, կորոնավիրուսը էլ ավելի է վատթարացրել նրա առողջական վիճակը:

Պետիկը առևտրով էր զբաղվում՝ Բուրճ Համուդում խանութ ուներ: Նա ամուսնացած էր, ուներ 14 տարեկան աղջիկ և 10 տարեկան տղա: