1130 դիտում, 2020.03.26 18:08

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 72-ամյա պացիենտը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 72-ամյա պացիենտը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- գրել է նա։