կարևոր
2863 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 16:45

Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը. Մայր Աթոռ

Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետեւելու առցանց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ուշադիր հետեւելով խորհրդարանական քառօրյային, ցանկանում եմ արձանագրել հետեւյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրեւ քրիստոնյա եւ քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ։ Հոգեւոր սննդի եւ մասնավորապես ազգի հոգեւոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին, Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման եւ համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։