կարևոր
2197 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 16:20

Լեգենդար «Մարականա» մարզադաշտը կվերածվի հոսպիտալի. ՏԱՍՍ

Լեգենդար «Մարականա» մարզադաշտը կվերածվի հոսպիտալի. ՏԱՍՍ

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:

«Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները: