120 դիտում, 2020.03.26 16:12

Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց  

Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց  

Շախմատի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց: Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Այսօրվա դրությամբ մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: 

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: 

կիսվել նյութով -