20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Շախմատի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց: Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Այսօրվա դրությամբ մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: