կարևոր
2243 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-26 15:38

Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. ԱՆ խոսնակ

Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, լրատվամիջոցներինին կոչ անելով  չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել։

«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,-հայտնել է նա: