192 դիտում, 2020.03.26 15:11

Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման  անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

կիսվել նյութով -