110 դիտում, 2020.03.26 15:00

Բելառուսի քաղաքացիները Հայաստանից կարող են վերադառնալ հայրենիք «Բելավիայի» չվերթով

Բելառուսի քաղաքացիները Հայաստանից կարող են վերադառնալ հայրենիք «Բելավիայի» չվերթով

Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները կկարողանան մեկնել հայրենիք Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթով՝ ս․թ․ մարտի 30-ին։ Այս մասին հաղորդում են ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից։

«Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող ենք օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03։35-ին։ Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ «Բելավիա» ընկերության կայքից՝ Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը նշել է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կասեցված է մինչև ս․թ․ ապրիլի 8-ը։

կիսվել նյութով -