20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները կկարողանան մեկնել հայրենիք Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթով՝ ս․թ․ մարտի 30-ին։ Այս մասին հաղորդում են ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից։
«Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող ենք օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03։35-ին։ Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ «Բելավիա» ընկերության կայքից՝ Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը նշել է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կասեցված է մինչև ս․թ․ ապրիլի 8-ը։