156 դիտում, 2020.03.26 14:53

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել: Այս մասին ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է:

Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

կիսվել նյութով -