158 դիտում, 2020.03.26 15:18

Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին
 և նպատակ ունենալով աջակցել  ֆինանսական  դժվարությունների բախված  վարկառուներին ,  հնարավորություն  են  ստեղծում  իրենց  ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով  մայր  գումարների  մարումները  հետաձգել  մինչ  6  ամսով ,  այն  է ՝  սույն  թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։

Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարայնության հետ կապերի ծառայությունը։

«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին  կամ վարկային կազմակերպությանը։  

Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության  պարագայում  կատարել  վարկերի  գծով  ամսական  վճարումներն  ամբողջ  ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել  օնլայն ՝  առանց  ֆինանսական  կազմակերպություններ  այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

կիսվել նյութով -