286 դիտում, 2020.03.26 14:09

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացնում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։  

կիսվել նյութով -