100 դիտում, 2020.03.26 12:42

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույնի. վարչապետ

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույնի. վարչապետ

Հայաստանում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, որոնք պայմանավորված էին արտակարգ դրությամբ, բերվել են նվազագույն մակարդակի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր համապատասխան որոշման մեջ:

«Սահմանափակումները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- ասաց վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ: 

 

կիսվել նյութով -