192 դիտում, 2020.03.26 12:29

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակակվածների թիվը ավելացել է 182-ով. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակակվածների թիվը ավելացել է 182-ով. ՌԻԱ Նովոստի

Անցած 24 ժամվա ընթացքում, Ռուսաստանի 18 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով 182 դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ Մոսկվայում հայտնաբերվել է վարակի 136 դեպք, մնացած դեպքերը գրանցվել են տարբեր շրջաններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 840-ի (նրանցից 546-ը` Մոսկվայում), վերականգնվել է 38 մարդ, երկուսը մահացել են: Մոտ 139 հազարը մնում է բժիշկների հսկողության տակ:

կիսվել նյութով -