180 դիտում, 2020.03.26 12:17

Այս օրերին Երևանում և մարզերում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ

Այս օրերին Երևանում և մարզերում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ

Երևանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարագայում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ:

Այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին:

Ավինյանի խոսքով՝ մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում: Փոխվարչապետը բոլոր քաղաքացիներին հորդորեց խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով: «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել, և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից ավելի օրեր խնդրել, որպեսզի սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները սահմանափակ մնան»,- ասաց Ավինյանը:

կիսվել նյութով -