կարևոր
1503 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-26 11:49

Հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, թե ոչ, արդեն հասանելի է. Տիգրան Ավինյան

Հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, արդեն հասանելի է: Քաղաքացիները այն կարող են ներբեռնել Google Play հարթակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը:

«Երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում:

Հավելվածը Ձեզ կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն»,- գրել է Ավինյանը: