կարևոր
1049 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-26 11:32

Հայտնաբերվել է 685 վարորդ, որոնք տեղափոխել են երկուսից ավելի ուղևորներ. ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայակիցները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են երկուսից ավելի ուղևորներ: Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել նաև հասարակական տրանսպորի 9 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ: