Քաղաքացիների ինքնամեկուսացումն ու տեղաշարժի սահմանափակումները չեն կարող նպաստել կորոնավիրուսի վերջնական վերացմանը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը. հայտարարությունը տեղադրված է ԱՀԿ-ի կայքում:
Նրա խոսքով՝ նման խիստ միջոցառումները կօգնեն միայն ժամանակ շահելու վարակի տարածման դեպքում, սակայն կյանքեր փրկելու համար դա բավարար չէ: ԱՀԿ-ն հայտնում է, որ այդ գործելաոճով կարելի է միայն «հնարավորությունների պատուհան» ստեղծել:
Ըստ ԱՀԿ-ի՝ վարակի տարածման կանխարգելման պայքարում անհրաժեշտ է բարելավել առողջապահության համակարգերը, լավ պատրաստել բուժանձնակազմերին, բացահայտել բոլոր վարակակիրներին ու ավելացրել թեստերի թիվը: