կարևոր
1064 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-26 10:41

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան: Բեռնատարում վառելափայտով քողարկված էին հաճարենու 8 թաց գերաններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Վարորդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնից և փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`