154 դիտում, 2020.03.26 09:50

Համավարակի համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցնում

Համավարակի համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցնում

Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել այն բուժաշխատողների համար, որոնց բժշկական կենտրոններում  կորոնավիրուսի բուժման ծրագիր է իրականացվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արսեն Թորոսյանը:

«Դասընթացների ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե’ հիվանդության կլինիկական, թե’ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը:

Դասընթացները շարունակական բնույթ են կրելու»: 

կիսվել նյութով -