278 դիտում, 2020.03.26 09:40

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանն առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել. ՏԱՍՍ

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանն առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել. ՏԱՍՍ

Ադրբեջանի կառավարությունը առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով: Որոշման մասին չորեքշաբթի հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում մարտի 29-ից ապրիլի 3-ը սահմանվել է ոչ աշխատանքային օրեր նրանց համար, ովքեր աշխատում են 5-օրյա գրաֆիկով, և մարտի 30-ից ապրիլի 4-ը՝ 6-օրյա»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Նովրուզ Բայրամով պայմանավորված առաջին աշխատանքային օրը Ադրբեջանում պետք է լիներ մարտի 29-ը:

կիսվել նյութով -